Հարավային Կրեայի ափերի մոտ, ծովում վթարի է ենթարկվել «Asiana Airlines» ընկերության «Բոինգ 747-400» ինքնաթիռը, որը կորեական Ինչհոն քաղաքից ուղեւորվում էր չինական Շանհայ: Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, թռիչքից մեկ ժամ անց ինքնթիռն անհետացել է ռադարների էկրանից: Օդաչուն որոշել է շրջել ինքնաթիռն ու մեխնիկական անսարքության պատճառով չնախատեսված վայրէջք կատարել Չեջու կղզու օդանավակայանում: Սակայն ինքնաթիռը մինչեւ օդանվակայան չի հասել, նրա մնացորդները գտել են Չեջուից հարյուր կմ հեռավորության վրա: Օդանավում բացի օդաչուից, անձնակազմի մեկ անդամ էլ է եղել, երկուսն էլ զոհվել են:




























