ԱՄՆ արեւելյան եւ կենտրոնական 15 նահանգներում արձանագրված ռեկորդային շոգն առնվազն 64 մարդու մահվան պատճառ է դարձել: Նման տվյալներ է ներկայացրել ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը, գրում է «Վզգլյադը»:
«Շոգ եղանակի անտիցիկլոնը ԱՄՆ կենտրոնական շրջաններում կպահպանվի մինչեւ ուրբաթ, հետո ջերմաստիճանը կնվազի, բայց ոչ երկար ժամանակով: Հաջորդ շաբաթ նորից կհաստատվի շոգ եղանակը»,-հաղորդել են օդերեւութաբանները:
Իշխանությունները բնակիչներին կոչ են անում զգույշ լինել` ավելորդ անգամ փողոց դուրս չգալ, շատ հեղուկ օգտագործել, խուսափել մարմնամարզությունից:




























