Սքոթլանդ Յարդը հայտարարել է  19-ամյա երիտասարդի ձերբակալության մասին, ով կասկածվում է հաքերային Lulz Security խմբին պատկանելու մեջ: Երիտասարդ հաքերը հայտնի է Topiary անունով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Lulz Security –ը համարվում է հայտնի հաքերական Anonymous խմբավորման հետ սերտ կապեր ունեցող կազմակերպություն:  LulzSec -ն ու Anonymous-ը հուլիսի 27-ի համատեղ հայտարարությամբ միջազգային վճարային  PayPal համակարգի դեմ բոյկոտի կոչ էին արել` WikiLeaks-ի աջակցության համար միջոցներ ընդունելուց հրաժարվելու համար: