Air Canada ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար «Boeing 777-233LR» ինքնաթիռը կես ժամ առաջ վթարային վայրէջք է կատարել Սիդնեյի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը, վայրէջքը հաջող է իրականացվել, թռիչքուղում հերթապահել են «շտապ օգնության» ավտոմեքենաները: Ըստ «SMH News»-ի` միջադեպը նախնական բնութագրվել է որպես «ոչ նշանակալի»:
Նշենք, որ ինքնաթիռը դուրս էր եկել Սիդնեյի օդանավակայանից առավոտյան, սակայն քիչ հետո հաղորդել էր բռնկված հրդեհի մասին:




























