Այս շաբաթ Կանադայի բնիկ ժողովուրդները կհանդիպեն Ֆրանցիսկոս պապի հետ, որպեսզի խնդրեն նրան ներողություն խնդրել դպրոց-ինտերնատներում կաթոլիկ եկեղեցու դերակատարության համար, որտեղ երեխաները բռնության էին ենթարկվում, իսկ նրան մշակույթը մերժվում էր, հաղորդում է Reuters-ը:

Բնիկ ժողովուրդների ավագանու եւ երիտասարդության ավելի քան 30 ներկայացուցիչ, որոնց հայրենակիցները դարձել են գիշերօթիկ դպրոցների զոհերը, քահանայապետի հետ կհանդիպեն Վատիկանում: Հանդիպումները նախատեսված են երկուշաբթիից ուրբաթ: Կանադական կաթոլիկ եկեղեցին այդ հանդիպումներն անվանել է ապաքինման եւ հաշտության գործընթաց:  

«Ակնկալում ենք, որ այդ անձնական հանդիպումները սրբազան հորը թույլ կտան առարկայաբար դիտարկել ինչպես շարունակվող տրավման, այնպես էլ տառապանքների ժառանգությունը, որին բնիկները բախվում են մինչ օրս»,- ասվում է կանադացի եպիսկոպոսների հայտարարության մեջ:

Հանդիպումներում կքննարկվի նաև կաթոլիկ եկեղեցու դերը գիշերօթիկ դպրոցների համակարգում, որը նպաստել է բնիկ ժողովուրդների լեզուների, մշակույթի եւ հոգեւոր արժեքների ճնշմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սկանդալը բռնկվել էր անցյալ տարի Բրիտանական Կոլումբիա նահանգի Կամլուպս քաղաքի նախկին հնդկական գիշերօթիկ դպրոցի տարածքում 215 երեխայի մնացորդների հայտնաբերումից հետո: