Մալթայի իշխող Լեյբորիստական կուսակցությունը կիրակի հայտարարել է ազգային ընտրություններում իր հաղթանակի, իսկ վարչապետ Ռոբերտ Աբելան խոստացել է խոնարհություն ցուցաբերել և կանաչապատել Մալթան՝ տոնելով իր կուսկացության երրորդ անընդմեջ հաղթանակը, փոխանցում է Reuters-ը:

Լեյբորիստական կուսակցությունը հայատարարել է, որ ակնկալում է, որ նույնիսկ ավելի քան 55 տոկոս ձայն կհավաքի, ինչպես 2013 և 2017 թթ.: Ընդդիմադիր աջակենտրոն Ազգայնական կուսկացությունն ընդունել է իր պարտությունը:

Սա կլինի Աբելայի առաջին ընտրական մանդատը. նա լեյբորիստների առաջնորդն ու երկրի վարչապետն է դարձել 2020 թ. հունվարին:

Աբելայի նվաճումն այն է, որ նա կարողացել է պահպանել երկրի տնտեսությունը ճգնաժամի ժամանակ, որն ի հայտ էր եկել կորոնավիրուսի համավարակի ժամանակ, եւ հասարակական աջակցության է արժանացել ձեռնարկություններին ցուցաբերած շռայլ աջակցության և բոլոր բնակիչներին սպառողական վաուչերների տրամադրման շնորհիվ:

Նա գործազրկության մակարդակը ռեկորդային ցածր մակարդակի վրա է պահել, սառեցրել է էներգակիրների արժեքները՝ չնայած արտասահմանում գների կտրուկ աճին:

Վերջին մեկ տարում Աբելան նաեւ մի շարք այլ բարեփոխումներ է արել իրավական ոլորտում՝ դիմակայելու համար կառավարությունում կոռուպցիայի մասին հայտարարություններին: