Ֆրանսիացի առաջատար քաղաքագետ, Fondapol ազդեցիկ վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Դոմինիկ Ռեյնիեն ընտրողներին նախազգուշացրել է, որ նախագահական ընտրությունները կանխորոշված չհամարեն, քանի որ մինչև ապրիլի 10-ը, երբ կայանալու է առաջին փուլը, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, գրում է The Guardian-ը:

Փորձագետի կարծիքով՝ ընտրողների համար վտանգավոր է ընտրության չգնալը միայն այն պատճառով, որ հասարակական կարծիքի հացումները ենթադրում են երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակը: Կորոնավիրուսի համավարակի եւ Ուկրաինայում հակամարտության համադրությունն ընտրություններն անկանխատեսելի են դարձրել, նշել է նա՝ խոստովանելով, որ նույնիսկ փորձագետները քվեարկության կառուցվածքի վերլուծության հիման վրա չեն կարող վստահաբար նշել արդյունքները:

«Սա այնպիսի ընտրություն չէ, ինչպես մնացած բոլորը, եւ ես չեմ կարծում, որ արդյունքը որոշակի է: Այսօր մենք մի բան կարող ենք ասել, իսկ վաղն ամեն ինչ կարող է փոխվել: Մենք չենք կարող վստահ լինել ոչնչում»,- ասել է Ռեյնիեն արտասահմանցի լրագրողներիհետ զրույցում:

Մակրոնը վայելում է իր վարկանիշի աճը, որը զգալիորեն պայմանավորված է Մոկսվայի եւ Կիեւի միջեւ գլոբալ միջնորդի իր դերով:

Ընտրությունների առաջին փուլում քվեարկելու մտադրություն ունեցողների շրջանում անցկացված հարցման վերջին տվյալները ցույց են տալիս, որ Մակրոնին աջակցությունը կազմում է մոտ 27 տոկոս, որը փոքր-ինչ նվազել է նախորդ շաբաթվա համեմատ, սակայն զգալիորեն աճել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ ընկած ժամանակահատվածի համեմատ:  

Ըստ փորձագետների՝ ընտրությունների երկրորդ փուլ կարող են անցնել Մակրոնը և Լե Պենը: Միեւնույն ժամանակ հարցումները կանխատեսում են Մակրոնի հաղթանակը՝ 55 տոկոս-45 տոկոս հավանականությամբ: