Թուրքիան հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Այս մասին Բաքվում հուլիսի 27-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո։

«Մեր դիրքորոշումը, մտքերը, կապված Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ, այսպիսինն են. եթե ղարաբաղյյան հարցը արյունահոսող վերք է Ադրբեջանի համար, արյունահոսող վերք է նաեւ մեզ համար»,- հայտարարել է նա։

«Մենք այլ կարծիք չենք կարող ունենալ։ Մենք հետեում ենք այդ հարցին եւ մինչեւ վերջ էլ հետեւելու ենք»,- ասել է Էրդողանը։