«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին գիշերը Տավուշի մարզի Տավուշ գյուղի (նախկին Շամշադինի շրջան) մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով պայմանագրային երեք հայ զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել:
Թերթի ՊՆ աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը եւ ասել, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նշված միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:




























