Իշխանական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լուծարի  խորհրդարանը, ինչից հետո  անցկացվելու են նոր խորհրդարանական ընտրություններ, տեղեկացնում է «Հրապարակ»-ը։ «Հետեւաբար կլինի նաեւ կառավարության փոփոխություն։

Ըստ այդմ՝ կատարելու է ՀԱԿ–ի ու միջազգային հանրության պահանջը։ Փոխարենը նախագահական ընտրությունների մասով արտահերթ ընտրության պահանջի կատարումը իշխանական աղբյուրներն անհավանական են համարում»,-նկատում է թերթը։