Մարտի 26-ին, ժամը 04.15-ին, Ապարանի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Ափնա գյուղի կենտրոնական փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայում չորս գլուխ ոչխար կար:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ոչխարները ժամը 01.30-ի սահմաններում գողացել է հորաքրոջ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի անասնագոմից:

Նախապատրաստվում են նյութեր: