«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի նոր առաջնորդ Այման Ալ-Զավահիրին աջակցել է Սիրիայում խաղաղ ցուցարարներին եւ կոչ է արել սիրիացի ժողովրդին «պայքարել հանուն ազատության»: Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում, որը տեղադրված է «Ալ-Քադիայի» կայքերից մեկում, հաորդում է  Reuters-ը:

«Ցույց տվեք Ամերիկային, Օբամային, որ դուք պայքարում ենք հանուն ազատության: Մի վստահեք ԱՄՆ-ին»,- հայտարարել է նա, նշելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանդայի պարագլուխ է եւ դավաճան: Զավահիրիի խոսքով, ԱՄՆ-ը պաշտպանում է Իսրայելի շահերը:

Ավելի վաղ Զավահիրին խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի գործողությունները եւ խոստացել վրեժ լուծել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենի մահվան համար: Նա խոստացել էր, որ «Ալ-Քաիդան» շարունակելու է պայքարն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների եւ կոչ էր արել աշխարհի բոլոր համհեդականներին ելնել սրբազան պատերազմի:

Նշենք, որ Այման Ալ-Զավահիրին հետախուզման մեջ է գտնվում 1998-ի օգոստոսի 7-ից` Տանզանիայի եւ Քենիայի մայրաքաղաքներում ԱՄՆ դեսպանատներում կազմակերպված ահաբեկչական պայթյունների հետ առնչություն ունենալու համար, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 200 մարդ: Զավահիրիի մասին տեղեկություն հանձնողի համար 25 մլն դոլարի պարգեւատրում են խոստանում: