Ամերիկացիների գրեթե կեսը հաստատել է, թե շատ անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է իր միջուկային զենքն անմիջապես ԱՄՆ-ի վրա ուղղել, իսկ 10-ից 3-ն ասել են, որ այդ առումով որոշակի մտավախություն ունեն, վկայում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման Associated Press-NORC կենտրոնի հարցմումը:
Տասը ամերիկացիներից 9-ը գոնե որոշ չափով մտահոգված են, որ Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ, նրանցից 6-ը լրջորեն են մտահոգված:
Հարցումը կատարվել է նախքան Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 25-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, սակայն, այնուամենայնիվ, ցույց է տվել, որ ամերիկացիների 51 տոկոսը մտահոգված է ԿԺԴՀ-ից ԱՄՆ-ին սպառնացող վտանգով:





























