Շարունակվում են ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները, NEW.am–ին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Այս մասին է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:




























