Կիպրոսի բոլոր 11 նախարարները հրաժարական են տվել։ Կաբինետի անդամների նման որոշման պատճառը հուլիսի 11-ին ռազմածովային բազայում որոտացած պայթյունից հետո սկսված կառավարական ճգնաժամն է։ Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում 13 մարդ էր զոհվել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կիպրական ռադիոն, հրաժարական ներկայացրած բոլոր 11 նախարարները կպաշտոնավարեն այնքան ժամանակ, քանի դեռ նոր կաբինետ չի ձեւավորվել։

Համաձայն երկրի Սահմանադրության՝ կառավարությունը գլխավորում է նախագահը, ով էլ հենց նախարարներին խնդրել է հրաժարական տալ։

Մի քանի օր շարունակ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հրաժարականի պահանջներով բողոքի ցույցեր էին տեղի ունենում։ Պատճառը հուլիսի 11-ին ռազմածովային բազայում որոտացած պայթյունն է, որի արդյունքում 13 մարդ էր զոհվել։

Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Կիպրոսի Ազգային գվարդիայի հրամանատարը, Պնախարարը եւ ԱԳ նախարարը։