Լեհաստանի կառավարությունը Ռուսաստանից ածխի ներմուծումն արգելափակելու որոշում է կայացրել՝ ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համապարփակ ռազմավարության շրջանակներում, հայտնում է AP-ն։
Լեհաստանը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի ռուսական ածուխ ներկրող ցանկացած մասնավոր անձի նկատմամբ, իսկ լեհ մաքսավորները ստուգումներ կիրականացնեն, հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Մյուլերը՝ հայտարարելով նոր քաղաքականության մասին։
Նա հավելել է, որ Լեհաստանն այլեւս չի կարող սպասել, որ ամբողջ Եվրամիությունը, որը բաղկացած է 27 երկրներից, ընդունի այս քաղաքականությունը։
Չնայած Լեհաստանն արտադրում է իր ածխի մեծ մասը, նա նույնպես կախված է ներմուծումից: Ըստ Վարշավայի Կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի նախագահ Պյոտր Լեւանդովսկու՝ ռուսական ածուխը կազմում է ամեն տարի օգտագործվող վառելիքի 13 տոկոսը։





























