Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է COVID-19-ի հետ կապված գործողությունների թարմացված ծրագիր, որը նախանշում է այս տարի համավարակի զարգացման երեք հնարավոր սցենար:

«Հիմք ընդունելով այն, ինչ մենք հիմա գիտենք, ամենահավանական սցենարն այն է, որ COVID-19 վիրուսը շարունակում է զարգանալ, բայց դրա ծանրությունը ժամանակի ընթացքում նվազում է, ինչը պայմանավորված է պատվաստումների հետ կապված իմունիտետի բարձրացմամբ»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը։ 

Թարմացված ծրագիրն ուրվագծում է այն ռազմավարական ճշգրտումները, որոնք յուրաքանչյուր երկիր պետք է կատարի՝ SARS-CoV-2-ի փոխանցման պատճառ հանդիսացող գործոնները լուծելու, COVID-ի ազդեցությունը նվազեցնելու եւ գլոբալ արտակարգ իրավիճակին վերջ դնելու համար։