Հուլիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 34-ամյա Արման Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Շահումյան փողոցի թիվ 7 շենքի մոտից փախցրել են իրեն պատկանող Mercedes-E 190 մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Ազատավան գյուղի բնակիչ, 63-ամյա Զենֆերա Գ.-ի տան բակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Երեւան քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 38-ամյա Արմեն Ա.-ն:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:



























