Անհաջող շրջադարձը 53-ամյա Տիգրանի վրա շատ թանկ է նստել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 11.20-ի սահմաններում, 53-ամյա Տիգրան Պ.-ն իր վարած «ՎԱԶ- 210630» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին կատարել է ձախ շրջադարձ` բենզալցակայան մուտք գործելու նպատակով, եւ բախվել օտարեկրյա քաղաքացի, 41-ամյա Ալֆրեդ Դ.-ի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենային, ապա սահելով բախվել է բենզալցակայանի տարածքում կայանված, 29-ամյա Սերոբ Խ.- ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Բազմափուլ վթարի հետեւանքով Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























