Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյին
10 տոննա սննդամթերք հատկացնելուց հետո, հուլիսի 28-ին կատաղի բախումներ են սկսվել արմատական իսլամիստների եւ կառավարական ուժերի միջեւ: Վերջիններիս աջակցում են Աֆրիկյան միության ուժերը: Մարտական գործողությունների արդյունքում սպանվել է առնվազն 4 մարդ:
Ռուսական թերթը` վկայակոչելով BBC-ն, հաղորդել է, որ Սոմալիի հազարավոր բնակիչենր գնացել են մայրաքաղաք` ուտելիքի համար: Այն նախատեսված է երեխաների համար եւ ընդամենը կարող է ապահովել 3500 երեխայի մեկ ամսվա սնունդը:
Ավելի վաղ 400 տոննա սնունդ էր տրվել երկրի հարավային շրջանին, որը վերահսկում են «Աշ-Շաբաբի» ռազմական ուժերը: Հուլիսի 20-ին ՄԱԿ-ը Սոմալիի երկու մարզերում հայտարարել է սովի մասին: Որոշվել է միջոցներ ձեռնարկել` կանխելու մարդասիրական աղետը:




























