Չեխիայի արեւելքում տեղատարափ անձրեւների պատճառով կտրուկ բարձրացել է գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակը, ինչը հեղեղումներ է առաջացրել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, Բրանկի ու Զլինա գյուղում ջուրը ողողել է երկաթուղային պաստառի թմբերը, որով անցնում են միջազգային էքսպրեսները: Այդ վայրում գնացքների երթեւեկությունը սահմանափակվել է: Միաժամանակ դիտարկվում է նաեւ երթեւեկության ժամանակավորպես դադարեցման հնարավորությունը, թեեւ դա հանրապետության երկաթուղային հաղորդակցության խափանումներ կառաջացնի:
Փորձագետների գնահատկաններով` հեղեղումները շրջանի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում, քանի որ կանխատեսվում է, որ արդեն առաջիկայում ջրի մակարդակը կիջնի. անձրեւները գրեթե դադարել են:




























