60-ամյա գերմանացին մոտ 90 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Սաքսոնիա դաշնային հողում պատվաստումների տարբեր կենտրոններում։

Ինչպես հաղորդում է dpa-ն՝ այժմ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ փաստաթղթեր կեղծելու եւ ապօրինի պատվաստումների վկայականներ տրամադրելու կասկածանքով։

Գերմանական Կարմիր խաչի (DRK) աշխատակիցները պատվաստման այլ կենտրոններին զեկուցել են անսովոր այցելուի մասին եւ խնդրել ոստիկանություն զանգահարել, եթե տղամարդը գա պատվաստման։ 2022թ․ մարտի սկզբին Այլենբուրգի պատվաստումների կենտրոնի աշխատակիցները ճանաչել են նրան։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը գրանցվում էր՝ օգտագործելով իր  անունն ու հասցեն: Նա ստացել է ընդհանուր առմամբ 87 ներարկում՝ տարբեր պատվաստանյութերով, հաղորդում է DW-ն։

Պացիենտի տանը ոստիկանները հայտնաբերել են բազմաթիվ դատարկ պատվաստումների անձնագրեր։ Ենթադրաբար, տղամարդն ամեն անգամ փոխել է դրանց շապիկները՝ նշելով այնտեղ տերերի տարբեր անուններ։