Գեղարքունիքի մարզի Սևանի «Հանրային» լողափում, հուլիսի 28-ին` ժամը 13.20-ի սահմաններում ազդալողանի մոտակայքում Սևանի ջրափրկարարները նկատել են խուճապահար մի քաղաքացու, ով դժվարացել է լողալ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ջրափրկարարներ Ա.Հարությունյանն ու Ա.Գևորգյանը անմիջապես մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Երեւան քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Ազատ Հ.-ին: Ափին ջրափրկարարները եւ բուժծառայության աշխատակիցները Ա.Հովհաննիսյանին ցուցաբերել են առաջին բուժօգնությունը: Ա.Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է




























