Երևանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել: Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին` ժամը 05.47-ին: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել` 06.12-ին: Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով:
Եվս մեկ հրդեհ բռնկվել է Գեղարքունիքի մարզի Սևանալճի թերակղզում`ճամերանի շենքում: Դեպի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 28-ի`ն ժամը 22.43-ին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 01.10-ին:
Այրվել է Վազգենյան դպրանոցի ճաշարանի տանիքը` 500 քմ. մակերեսով:




























