Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանություն տեղակայելու ՆԱՏՕ-ի ծրագիրը կարող է օգտագործվել Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայւմ գտնվող ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՀՀՊ-ն մաքուր պաշտպանական համակարգ չէ։ Հեղինակավոր փորձագետները նշում են, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանությունը Եվրոպայում, հնարավոր է, ընդամենը առիթ է Իրանի վրա հարձակվելու համար»,- ասել է դիվանագետը։

Ռոգոզինը նաեւ ասել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանություն ստեղծելու մտքից։