Հայաստանում գրանցվել է սնկից թունավորման հերթական դեպքը: Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 29-ին` ժամը 01.40-ին սնկից թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 28 տան բնակիչներ` 1945թ. ծնված Հայկ Ամիրխանյանը եւ Ֆիդայիների փողոցի թիվ 65 տան բնակիչ 1936թ. ծնված Վազգեն Սարգսյանը:
Տուժածների առողջական վիճակը ծանր է:




























