Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանը վերադարձել է Լիբանան, հինգշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ-ը, սա վկայում է, որ թուլացել է այն լարվածությունը, որի պատճառով թագավորությունը եւ Պարսից ծոցի մյուս երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին անցյալ տարի, հաղորդում է Reuters-ը:

«Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի մյուս հարուստ երկրները ժամանակին առատաձեռն դոնորներ են եղել Լիբանանի համար, սակայն նրանց հետ հարաբերությունները տարիներ շարունակ լարված էին «Հըզբոլլահ» շարժման աճող ազդեցության պատճառով»,- նշում է լրատվական գործակալությունը: