ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների առանցքում եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Շոյգուն եւ Աքարը հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար հարցերին։
Ավելի վաղ Թուրքիան Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ միասին պատրաստվում էր մասնակցել Մարիուպոլի բնակիչների տարհանմանը։ Երկու երկրների միջեւ վերջին բանակցությունների ընթացքում Թուրքիան հյուրընկալել է նաեւ ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններին, հայտնում է MK-ն։





























