2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանում 11.8 անգամ ավելացել է պոմպերի արտադրությունը (արտադրվել է 447 հատ պոմպ): Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պոմպերի արտադրության աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ու ձկնաբուծության համար մեծ նշանակություն ունեցող խորքային պոմպերի նկատմամբ պահանջարկի աճով:

Արտադրության աճի մեծ տեմպեր են արձանագրված նաեւ էլեկտրական հաշվիչների (3 անգամ) եւ էլեկտրաեռակցման սարքավորումների (2.4 անգամ) գծով:  Աճ են արձանագրել ռելեների եւ ավտոգենային սարքավորումների արտադրությունները:

Հայաստանի մեքենաշինության ու սարքաշինության մյուս ուղղություններում էական առաջընթաց չկա: