Ռուսական նկարներով երեք ավտոմեքենաներ հատել են ֆինն-ռուսական սահմանը եւ շարժվում են Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա։ Ապրիլի 3-ին նրանք կալանքի տակ էին վերցվել «Վաալիմաա» սահմանային անցակետում, հայտնել է Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Ապրիլի 8-ին հայտնի է դարձել, որ ցուցանմուշները ներառված չեն պատժամիջոցների ցանկում։

ՌԴ մաքսավորները մշակութային բեռը «Տորֆյանովկա» ավտոմոբիլային անցակետում են ձեւակերպել։

«Իտալիայից նկարները կվերադառնան Էրմիտաժ, Տրետյակովյան պատկերասրահ, Արեւելքի թանգարան, Պավլովսկ, Գատչինա եւ Ցարսկոյե Սելո: Ճապոնիայից իրերը կվերադարձվեն Պուշկինի թանգարան»,- հայտնել է մշակույթի նախարարությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մոտ 200 թանգարանային ցուցանմուշներ էին կալանքի տակ վերցվել։ Ավելի ուշ տեղափոխման հետ կապված խնդրի մասին տեղեկությունը հաստատել էին ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ մշակույթի նախարարությունը։ Նկարների կալանավորման համար Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

Եվրահանձնաժողովը բացատրել է, որ նկարները ժամանակավորապես էին Եվրոպայում գտնվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում եւ կարող են վերադարձվել՝ չնայած պատժամիջոցներին, գրում է «Կոմերսանտը»։