Ընդդիմադիր քաղաքական գործիչ Շեհբազ Շարիֆը կիրակի իր թեկնածությունն է առաջադրել Պակիստանի հաջորդ վարչապետի պաշտոնի համար, ինչպես հաղորդել է նրա կուսակցությունը, այն բանից հետո, երբ գործող վարչապետ Իմրամ Խանն անվստահության քվե է ստացել խորհրդարանում, փոխանցում է Reuters-ը:

70-ամյա Շեհբազը երեք անգամ վարչապետի պաշտոնում ընտրված Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրն է, որը գլխավորել է Իմրամ Խանին տապալելու խորհրդարանական փորձը, եւ ինչպես ակնկալվում է, կփոխարինի նրան երկուշաբթի կայանալիք քվեարկությունից հետո:

«Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության ղեկավար Նավազ Շարիֆը փաստաթղթեր է հանձնել իր թեկնածության առաջադրման համար, կիրակի տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Մարիում Աուրանգզեբը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խանն ԱՄՆ-ին մեղադրել էր իրեն իշխանությունից հեռացնելու փորձերին աջակցելու համար եւ հասել էր խորհրդարանի լուծարմանը՝ ձգտելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, սակայն երկրի Գերագույն դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել: