Շրի Լանկայում ցուցարարները երկրորդն օրն անընդմեջ արգելափակել են նախագահի գրասենյակի մուտքը՝ պահանջելով Գոտաբայա Ռաջապակսայի հրաժարականը՝ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով, փոխանցում է Associated Press-ը:

Հարյուրավոր ցուցարարներ, կանգնած ուժեղ անձրեւի տակ, հակակառավարական կարգախոսներ էին վանկարկում: Նրանցից ոմանք կոչ են արել ցրել ողջ կառավարությունը:

«Մենք կմնանք, մենք կգնանք միայն այն ժամանակ, երբ վռնդենք նրանց»,- ասել է 32-ամյա նախկին զինվորական Սանջիվա Պուշպակումարան՝ խոսելով նախագահի, նրա ազդեցիկ ընտանիքի եւ բոլոր օրենսդիրների մասին:

«Այդ մարդիկ կործանում են երկիրը, որը մենք փրկել ենք, եւ տխուր է տեսնել, թե ինչպես են ոստիկաններն ու բանակը պաշտպանում նրանց»:

Ցուցարարների կողմնակիցները նրանց ուտելիք, ջուր եւ անձրեւանոցներ են բաժանում: