Ընտրատեղամասերը փակվել են Հարավային Օսիայում, որտեղ կիրակի նախագահի ընտրություններ են անցկացվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 18:00-ի դրությամբ՝ ընտրողների մասնակցության հայտը կազմել է 70.8 տոկոս:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու: Նրանք են երկրի գործող ղեկավար, 4-րդ նախագահ Անատոլի Բիբիլովը, ինչպես նաեւ «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, խորհրդարանի նախկին պատգամավոր Դմիտրի Տասոեւը, պատգամավոր Գարի Մուլդարովը եւ խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիեւը: