Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարծես թե, անցնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Էքզիթ-փոլերի տվյալների համաձայն՝ նա ստացել է ձայների 28.1 տոկոսը, հայտնում է France 2 հեռուստառադիոընկերությունը:

Նրա հիմնական մրցակից, «Ազգային միասնություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ստացել է ձայների 24.2 տոկոսը:

Երրորդ տեղում է հայտնվել ծայրահեղ ձախակենտրոն ուժերի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը՝ 20 տոկոս ձայնով:

Թվերը կթարմացվեն նախնական տվյալների ստացմանը զուգահեռ:

Էքզիթ-փոլերի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, երբ փակվեն ընտրատեղամասերը:

 Ժակ Լյուկ Մելանշոնն իր կողմնակիցներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում չքվեարկել Մարին Լե Պենի օգտին:  

Ֆրանսիացի պահպանողականների թեկնածու Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ ապրիլի 24-ին կայնալիք երկրորդ փուլում քվեարկելու է նախագահ Մակրոնի օգտին:

Ըստ առկա տվյալների՝ Պեկրեսը ստացել է ձայների 4.8 տոկոսը:

Սոցիալիստների թեկնածու, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը մոտ 2 տոկոս ձայն է ստացել ընտրություններում, նույնպես հայտնել է, որ երկրորդ փուլում քվեարկելու է Մակրոնի օգտին: