Սլովակիան կքննարկի Ուկրաինային «ՄիԳ-29» կործանիչների տրամադրման հարցը, եթե նրան հաջողվի կազմակերպել սեփական օդային տարածքի այլընտրանքային պաշտպանությունը, ասել է վարչապետ Էդուարդ Հեգերը։
Սլովակիան 12 «ՄիԳ-29» ինքնաթիռ ունի։ Սլովակիան Ուկրաինային արդեն փոխանցել է իր «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Հաշվի առնելով, թե ինչպես է այժմ իրեն պահում Ռուսաստանի Դաշնությունը, խորհրդային արտադրության տեխնիկան շատ ռիսկային է դառնում։ Ուստի ձեր հարցը տեղին է եւ ենթակա է քննարկման,- ասել է Հեգերը:- Հետխորհրդային տեխնիկան առանց Ռուսաստանից մատակարարումների կենսունակ չէ, իսկ դրանք մեզ այս պահին պետք չեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն բանակցում է մարտական ինքնաթիռների օգնությամբ օդային տարածքի անվտանգության ապահովման ուղղությամբ։
Սլովակիան ԱՄՆ արտադրության F-16 ինքնաթիռների առաջին մատակարարումներին սպասում է 2024 թվականին։





























