Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները երեքշաբթի սկսել են երկկողմ աշխատանքային հանդիպումը՝ Ամուրի մարզի Արեւելյան տիեզերակայան այցելության շրջանակում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, նախագահները նախատեսել են քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ իրավիճակն Ուկրաինայում եւ Արեւմուտքի պատժամիջոցներին հակազդեցությունը։ Հանդիպումից հետո նախագահները մտադիր են համատեղ մամուլի ասուլիս տալ։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Երեքշաբթի օրն ավելի վաղ Պուտինն ու Լուկաշենկոն ծանոթացել էին Արեւելյան տիեզերակայանի շինարարության ընթացքին եւ շփվեցին աշխատողների հետ։ ՌԴ նախագահը պետական շքանշաններ է հանձնել տիեզերագնաց օդաչուներին։



























