Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է, որ գիտի, թե ներկայիս պայմաններում ինչ պետք է դնել նժարի վրա։

«Ոչ ոք չպետք է մտածի, որ Ռուսաստանը հզոր է, իսկ Բելառուսը՝ փոքր։ Փոքր կծիկ, բայց թանկ։ Մենք գիտենք՝ ինչ դնել նժարի վրա: Մենք կհաղթահարենք»,-ասել է Լուկաշենկոն՝ Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում ՌԴ նախագահի հետ բանակցությունների ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Բելառուսը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցեր, կոլեկտիվ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների ճնշմանը հակազդելու համատեղ միջոցները, իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում, ինչպես նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։