Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը Ռոսավիացիային հանձնարարել է կասեցնել Ամուրի մարզի սնանակացած, ոչ մեծ «Կոնտինենտ» ընկերության օդանավերը։ Ուղեւորների հանդեպ պարտավորությունների չկատարման նյութերը կուղարկվեն դատախազություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Այս կապակցությամբ ժամանակին թռչել չեն կարողացել հարյուրավոր ուղեւորներ Անապայում, Սոչիում եւ Կրասնոդարում։

Կրասնոդարում «Կոնտինենտի» իր չվերթին է սպասել 450 ուղեւոր։ Ռոսավիացիան Ռուսաստանի տրանսպորտի պալատի հետ պայմանավորվել է տոմսերի վերադարձի եւ վերաձեւակերպման շուրջ։