Ֆինլանդիայի Առողջապահության եւ սոցիալական զարգացման ազգային ինստիտուտը չեղարկել է հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջը։ Այս մասին ասվում է  հինգշաբթի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Դիմակ կրելու պահանջը չեղարկվել է, բացառությամբ երեք դեպքի»,- նշել են ինստիտուտում։ Նշվում է, որ այդ դեպքերից է իրավիճակը, երբ մարդը կասկածում է, որ ինքը վարակված է կորոնավիրուսով եւ դրա պատճառով թեստ է հանձնում կամ բժշկի է գնում։ Բացի այդ, հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը պահպանվում է շնչառական վարակի ախտանիշ ունեցող մարդկանց համար, եթե նրանց պետք է գործով դուրս գալ տնից, կամ  վարակված անձի հետ շփված մարդկանց համար:

Ընդ որում, ինստիտուտում հավելել են, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ դեռ կարող է ինքնուրույն որոշում կայացնել եւ դիմակ օգտագործել՝ չնայած պահանջի չեղարկմանը։

Համավարակի բռնկումից ի վեր Ֆինլանդիայում գրանցվել է վարակման ավելի քան 920 հազար դեպք։ Ներկայումս երկրում համավարակի պատճառով սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել են՝ բացառությամբ սահմանափակումներին արտաքին սահմաններին: