Լեհաստանի դրամահատարանը թողարկել է մեկ նորզելանդական դոլար անվանական արժեքով հինգ հազար օրինակ մետաղադրամ: Թողարկողը Նիուե կղզի պետությունն է, որը գտնվում է Նոր Զելանդիայի հետ համագործակցության մեջ: Մետաղադրամները հատվել են 925 հարգի արծաթից:
Մետաղադրամի դիմերեսին պատկերված է Եղիսաբեթ II-ը, ով պաշտոնապես Նիուեի ղեկավարն է համարվում: Թագուհու դիմանկարի համար որպես ֆոն է ծառայել խորհրդային հայտնի «Յունոնա եւ Ավոս» ռոք- օպերայի սկավառակի շապիկից վերցված մի կտոր:
Դարձերեսին ներկայացման երկու գլխավոր դերակատարներն են` Նիկոլայ Կարաչենցովն ու Ելենա Շանինան: Ռոք-օպերայի անվանումը փորագրված է ռուսերենով:




























