Սիրիայում հուլիսի 31-ին Համա քաղաքի գրոհի ժամանակ 95 մարդ է սպանվել: Ավելի վաղ հաղորդվում էր 45 սպանվածների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
«Զինված խմբերը հրդեհում են ոստիկանական բաժանմունքները, բարիկադներ են կառուցում եւ ավտոմեքենաներ վառում Համայի մուտքերի մոտ եւ փողոցներում: Սիրիական բանակի ստորաբաժանումները քանդում են ապստամբների սարքած բարիկադները»,- Reuters-ը մեջբերել է տեղական SANA գործակալության հաղորդագրությունը:
Տեղացիները հայտնել են, որ հուլիսի 31-ի առավոտյան կառավարական ուժերը սկսել են գրոհը` 4 ուղղություններով տանկեր մտցնելով քաղաք:
Համան բնակչության թվով 4-րդ քաղաքն է Սիրիայում, հակակառավարական ցույցերի կենտրոններից մեկը:




























