Արդեն պարզ է դարձել Թուրքիայի խորհրդարանի հոկտեմբերի 21-ի օրակարգը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Memurlar կայքէջը։
Ըստ սահմանված օրակարգի՝ ժամը 11։00 եւ 11։30-ին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության երկու պատգամավորներ մամլո ասուլիսներ կկազմակերպեն։
Ժամը 14-ին (Երեւանի ժամանակով 16։00-ին) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր խորհրդին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկություններ կհաղորդի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։
Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները արդեն ներկայացվել են թուրքական խորհրդարանի նախագահությանը։ Սկզբում արձանագրությունները կքննարկվեն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ այնուհետ կներկայացվեն Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր խորհուրդ։




























