Իլոն Մասկը 46,5 միլիարդ դոլար է հատկացրել Twitter-ի հնարավոր գնումը ֆինանսավորելու համար, հաղորդում է AFP-ը։
Մասկի փաստաթղթերում նշվում է 13 միլիարդ դոլարի վարկային գիծ՝ Morgan Stanley-ի գլխավորած ֆինանսական կոնսորցիումից, 12,5 միլիարդ դոլարի առանձին վարկ նույն բանկից եւ 21 միլիարդ դոլարի սեփական կապիտալի պարտավորություններ անձամբ Մասկի կողմից:
Tesla-ի ղեկավարն ուսումնասիրում է՝ սկսել արդյոք տենդերային առաջարկ, սակայն դեռ չի որոշել՝ կանի դա, թե՝ ոչ:
Աշխարհի ամենահարուստ մարդը սեփական նախաձեռնությամբ ապրիլի 14-ին հայտարարել է, որ Twitter-ը գնում է 54,20 դոլարով մեկ բաժնետոմսի դիմաց՝ հայտարարելով, որ միկրոբլոգների ազդեցիկ հարթակը չի համապատասխանում ազատ խոսքի հրամայականներին:





























