ԴՊՀ ղեկավար Ջերոմ Փաուելը մայիսին տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացում է կանխատեսել, հաղորդում է CNBC-ը:
«Ըստ իս՝ մայիսին հանդիպման ժամանակ կառաջարկվի տոկոսադրույքի բարձրացում 50 բազիսային կետով»,-ասել է Փաուելը։
Փաուելի դիտողություններն ըստ էության համահունչ են շուկայի ակնկալիքներին։ Դրանք նպատակ ունեն զսպել ինֆլյացիան, որը հասել է 40 տարում ամենաբարձ ցուցանիշի։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Փաուելը, տոկոսադրույքների բարձրացման շուկայական գնագոյացումը որոշ չափով ավելի ագրեսիվ է դարձել:





























