Գյումրիում նախորդ 6 ամիսների ընթացքում տեղ ունեցած արտակարգ դեպքերից 116-ը կամ 40.8 տոկոսը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 6 մարդ: 2010-ին այդ ցուցանիշը եղել է 103, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ:

Ըստ Գյումրիի փրկարարական վարչության ներկայացրած տվյալների, այս տարվա 6 ամիսների ընթացքում տեխնածին արտակարգ դեպքերի հետեւանքով վիրավորվել է 72 մարդ (ընդհանուր տուժածների 83.1 տոկոսը), իսկ 2010-ին` 60 մարդու (47.1 տոկոսը):

Գրանցված տեխնածին աղետներից 43-ը հրդեհներ են եղել, (2010-ին` 44 դեպք), որից Գյումրիում գրանցվել է 17 հրդեհ: Հրդեհների հետեւանքով զոհեր չկան:

Այս թվերը ներկայացվել է Գյումրիի փրկարարական վարչության նիստի ժամանակ, որտեղ ամփոփվել է 2011-ի առաջին կիսամյակի տվյալները:

Փրկարարական վարչության նիստն իր բնույթով յուրօինակ շտաբային վարժություն էր հիշեցնում: Հրավիրված էին բոլոր «պագոնով» անձինք, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լրագրողները արձանագրեցին, որ ներկա «պագոնավոր» պաշտոնյաներին առանձնապես չէին հետաքրքրում նիստի ժամանակ ներկայացվող թվերը եւ նրանք կեսից սկսեցին լքել դահլիճը: