Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են փակել Ջիդա քաղաքի ռեստորաններից մեկը, երբ պարզվել է, որ այնտեղ սնունդը պատրաստվում էր զուգարանում, հայտնում է Siasat Daily պորտալը։
Նշվում է, որ այցելուներին մատուցվող ուտեստները զուգարանում պատրաստվել են 30 տարի։ Հաստատությունը գտնվում էր բնակելի շենքում։
Ստուգումը ցույց է տվել, որ զուգարանում տապակած քաղցրավենիք եւ արաբական երկրներում տարածված հնդկական սամոզա է պատրաստվել։ Ռեստորանում նաեւ ժամկետանց մթերք՝ միս, հավ եւ պանիր է հայտնաբերվել, որոնց ժամկետը լրացել էր ավելի քան երկու տարի առաջ։
Բացի այդ, հանրային սննդի օբյեկտի տարածքում ստուգման ժամանակ կրծողներ եւ միջատներ են հայտնաբերվել:





























