Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է զոհվել, հաղորդում է Noticias Guerrero-ն:

Հայտնի է, որ բոլոր տուժածները տղամարդիկ են, նրանցից հինգը մահացել են տեղում, իսկ մնացածը՝ դեպի հիվանդանոց ճանապարհին։

Չիուաուայի պետական ​​անվտանգության նախարար Ժիլբերտո Լոյա Չավեսի խոսքով՝ հարձակման պատճառը հայտնի չէ։

Կրակոցներն արձակվել են ապրիլի 25-ի գիշերը։

Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու էր ձիարշավը գաղտնի անցկացվում, քանի որ դրանք երկրի օրենքով արգելված չեն։

Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր կազմակերպությունների անդամներ էին: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար ավտոմեքենաներ են առգրավվել: