WhatsApp մեսենջերի ԱՀ-ի նոր բետա տարբերակում հնարավոր կլինի խմբային հարցումներ ստեղծել, գրում է WABetaInfo պորտալը։

Հարցմանը կարելի է ավելացնել երկուսից մինչեւ 12 պատասխանի տարբերակ: Քվեարակություններ ստեղծելու արտաքին տեսքն ու եղանակը դեռ չեն բացահայտվում։ Հաղորդվում է, որ դրանք թափանցանց կոդավորման ֆունկցիա կունենան, եւ երրորդ անձերից ոչ ոք քվեարկության բովանդակության մասին չի իմանա։

Գործառույթն այժմ մշակման փուլում է եւ հասանելի կլինի WhatsApp-ի բետա տեստերների համար հաջորդ թարմացման ժամանակ: Իսկ թե երբ գործառույթը կհայտնվի iOS-ում եւ Android-ում, հայտնի չէ: