Մարիխուանայի օրինականացումը Ֆրանսիայի բյուջեին կբերի ավելի քան 1մլրդ եվրո: Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Պիեռ Կոպը: Նա նշել է, որ ներկայումս Ֆրանսիայում մարիխուանայի մեկ գրամն արժե 5,5 եվրո եւ քիչ հավանական է, որ օրինականությունը կբերի թմրանյութերի առեւտրի մեծացմանը, եթե հարկերը սահմանելիս պահպանվի հենց այս ցուցանիշը:
«Պետությունը շարունակում է ծախսել 300 մլն եվրո մեկ տարում 80 հազար մարդկանց վերահսկելու համար, բայց դա ամենեւին էլ չի ազդում դրա օգտագործման ծավալների վրա: Ես չեմ խոսում լրացուցիչ ծախսերի մասին` կապված կալանքի, քրեական դատավարությունների եւ պատիժների հետ»,- նշել է տնտեսագետը: Նրա կարծիքով` այս պայմաններում մարիխուանայի օրինականացումը եւ հարկային գանձումը կօգնի գանձարանի միջոցները ուղղել` վերահսկելու այլ տեսակի թմրանյութերի ներթափանցումը երկիր:



























