Երեւանում, այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը  00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Toyota Tundra մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի 10 շենքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել վճարային տերմինալն ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։